Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կամ՝ հայի հետ, կամ՝ Տեր ողորմյա

Կամ՝ հայի հետ, կամ՝ Տեր ողորմյա
21.05.2024 | 11:45

Չէի ուզի, բայց, մի քանի ջերմ կադրեր տեսնելով Ալիևի հետ, տարակույս չմնաց, որ Տերը պատժել է:

Ինչ որ էր՝ որոշակի երաշխավորն էր Զանգեզուրի ամբողջականության, թեկուզ՝ իր շահերից: էխ, Ռաիսի, չգիտեի՞ր, որ Տերն առաջինն անմեղին է պատժում, երբ սա թեկուզ մի չնչին շեղում է անում: Երկու լարի վրա խաղալը մի բան չի, մանավանդ՝ հայերիս համար այս աղետալի իրավիճակում, երբ, աչքներս չորս արած, քեզ ենք նայում: Զանգեզուրի հետ խաղալը կատակ չի, էսօր միջանցքը կլինի, վաղը՝ ողջ Զանգեզուրը կուզեն:

Հայի օրհասում Տերը, երևի, իր աչքերն էլ է լայն բացել: Սա թող դաս լինի բոլոր մյուսների համար. կամ՝ հայի հետ եղեք, մեր կողքին, կամ՝ Տեր ողորմյա: Սա է: Ընտրությունը ձերն է՝ տերություններ:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 8238

Մեկնաբանություններ